տուն Հասարակություն Առեղծվածային դեպք Երևանում. 18-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Առեղծվածային դեպք Երևանում. 18-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

246
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյւութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: