Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է ոստիկանության կողմից առգրավված Lamborghini Aventador սպորտային մեքենան։ Աճուրդի արդյունքում պարզվել է, որ դրա հաղթողն այն գնել է 352 հազար դոլարով կամ 218 հազար ֆունտ ստերլինգով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հոկտեմբերի սկզբին ոստիկանները կանգնեցրել էին մեքենան, քանի որ այն երթևեկել էր առանց պետհամարանիշների։ Սակայն հետագայում պարզվել էր, որ սպորտային թանկարժեք մեքենան չունի նաև ապահովագրություն։ Ոստիկանները մեքենան աճուրդի հանելու որոշում էին կայացրել այն բանից հետո, երբ սահմանված ժամկետում մեքենայի տերը չէր եկել իր փոխադրամիջոցի ետևից։