Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության կայքից տեղեկանում ենք, որ այսօր, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտեմեքենաներ:
Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագածի» ՃՇՇ պետին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
AraratNews.am-ի տեղեկություններով առատ ձյուն է տեղացել Արագածոտն և Լոռու մարզերի մի շարք քաղաքներում եւ գյուղերում:
Լուսանկարները` Սպիտակ քաղաքից.
Վանաձորում տեղաց առաջին ձյունը….
Լուսանկարը՝Էդվարդ Արզումանյանի
Նարեկ Մնացականյանն էլ facebook-ում գրել է. «Թալինում իսկական ձմեռ է»