Մենք բոլորս ապրում ենք կարծրատիպերով` ազգային, քաղաքական, սոցիալական, ոմանք գուցե նաեւ`կրոնական: Հրաժարվել բոլոր կարծրատիպերից հնարավոր չէ` դրանք մեզ օգնում են որոշակի կրկնվող իրավիճակներում ցուցաբերել նմանատիպ վարք: Եթե ամեն մի իրավիճակում մենք մտածենք, թե ինչպես է պետք վարվել, դա, հավանաբար, շատ կդժվարացնի մեր կյանքը:
Սակայն կա հակառակ ծայրահեղությունը` ընդհանիապես չմտածել, չվերլուծել եւ կյանքին մոտենալ արդեն պատրաստի դեղատոմսերով` բոլոր հարուստները (Հայաստանում) գող են, բոլոր թուրքերը արյունարբու են, բոլոր ռուսները հարբեցող են, բոլոր եվրոպացիները` միասեռական: Չեմ բացառում, որ այդպես հեշտ ապրել: Սակայն արդյոք մի՞շտ է պետք ձգտել նման պարզության:
Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի եւ շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում են սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, «փանգջունիական» կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական «տեսլականների» եւ անիրատեսական «պատմական երազանքների» պատրաստ է քանդել ներկայիս Հայաստանի հանրապետությունը:
Ինչ խոսք, նման դրսեւորումներ եղել են եւ կան, իսկ այդ կուսակցության գաղափարախոսությանը շարունակում է ինձ համար խորթ մնալ: Բայց այժմ ես վստահ եմ, որ դաշնակցականների ճնշող մեծամասնությունը` թե Հայաստանում եւ թե Սփյուռքում ինձնից ոչ պակաս են շահագրգռված, որ Հայաստան պետությունը ամրանա եւ զարգանա: Ինչի՞ շնորհիվ է այդ կարծրատիպը քանդվել: Պարզ է, որ տեղեկատվություն հավաքելու, կարդալու, ուսումնասիրելու, դիտարկելու, կարծրատիպին հակասող ինֆորմացիայի համար բաց լինելու շնորհիվ:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում