տուն Լուրեր «Առավոտ». «Վերնախավի» ներկայացուցիչների նկատմամբ հետաքրքրությունը այն գինն է, որն իրենք վճարում են...

«Առավոտ». «Վերնախավի» ներկայացուցիչների նկատմամբ հետաքրքրությունը այն գինն է, որն իրենք վճարում են իրենց ճոխ կյանքի համար

69
0

առավոտ

Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետևյալն է՝ ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով ես առավել հաճախ լսել էի հենց այդ խնդրանքը. «Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա ՝ էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե»:

 

Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների և հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից ՜ իրար տակ են փորում և իրարից բամբասում են այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը և իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում: Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը:

 

Այս «վերնախավի» ներկայացուցիչները պետք է հասկանան, որ իրենք հանրային դեմք են, և նրանց նկատմամբ հետաքրքրությունը բնական է, կարելի է ասել՝ այն գինն է, որն իրենք վճարում են իրենց ճոխ կյանքի համար: Այդ մարդիկ ուզում են անարգել վայելել այս կյանքը, որպեսզի ոչ ոք իրենց անհանգստություն չպատճառի: Դատախազները, դատավորները իրենց գրպանում են, նրանք մի թիմ են, մի, այսպես ասած, գրասենյակ

Գրում է «ԱՌավոտ» օրաթերթը