տուն Մամուլ «Առավոտ». Սրտի մխիթարանք

«Առավոտ». Սրտի մխիթարանք

130
0

aravot«Ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը քձենթ էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք։ Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, և այդ համաձայնագիրը պետք է ստորագրեր։ Այս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան։

Սակայն Ռադայի նիստը չկայացավ, «հանկարծ» պարզվեց, որ «Ռեգիոնների կուսակցությունը» նրանց ՀՀԿ-ն) որոշել է նիստը տապալել, հավանաբար «իշխանության կուսակցություններն» ամենուր այդպիսի սովորություն ունեն։ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն էլ սկսեց մշուշոտ զրույցներ վարել այն մասին, որ իր երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ոուսաստանի հետ, որ իր գործարանների արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին՝ կարծես այդ հայտնագործությունը նա նոր է արել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր չի ստորագրի, թե՞ Յանուկովիչը պարզապես եվրոպացիներից հավելյալ փողեր է ուզում՝ դժվար է ասել։ Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին Յանուկովիչը երկարատև զրույցներ է ունեցել Պուտինի հետ։

Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի չստորագրումը լավ խաղաքարտ կտա մեր իշխանությունների ձեռքը՝ դե, եթե այդ հարուստ, մեծ, Եվրոպային մոտ, հարևանների հետ հակամարտության մեջ չգտնվող երկիրը չդիմացավ Ոուսաստանի ճնշմանը, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Եվ այդպես, հավանաբար, կմտածի ոչ միայն իշխանությունը։ Եթե Ուկրաինան չստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, դա մեզ համար գուցե կլինի ոչ այնքան սպիտակ սրտի մխիթարանք՝ ինչ լավ է, որ միայն մեզ չեն ստորացրել։ Բայց եթե ստորագրի, ես և ինձ նման մտածող մարդիկ կուրախանանք՝ համոզվելով, որ ռուսական կայսրությունն ամենազոր չէ, և խելացի ու ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է պահպանել պետական և ազգային արժանապատվությունը։ Այնպես որ՝ մոտակա օրերին ուկրաինացիներին հաջողություն ցանկանանք»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here