«Ես կարծում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Հայաստանի և նախկին հանրապետությունների նկատմամբ կայսերապաշտական է՝ դրա ամենաբռի, ամենացինիկ և ամենաարհամարհական տարբերակով։ Նրա այդ «բյուզանդական» հավակնությունների պատճառով լարվելու են երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և ռուսների հարաբերությունները, որովհետև մոտակա տարիներին հայաստանցիները անխուսափելիորեն զգալու են (եթե հիմա չեն զգում), թե ինչպես է իրենց արժանապատվությունը ոտնահարվում։ Բայց ցույցեր պետք է անել ոչ թե Պուտինի, այլ մեր իշխանության դեմ, որն արժանապատվության այս ոտնահարման համար ստեղծել է բոլոր քաղաքական պայմանները։ Իսկ Պուտինի և նրա այցի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի հարգալից. նա պետության ղեկավար է, որն այցելում է մեր պետություն։ Նրա քաղաքականությունը կարող է մեզնից ոմանց բնավ դուր չգալ, բայց ի վերջո՝ Պուտինը ղեկավարվում է իր պետության շահերով՝ ինչպես որ նա է դրանք հասկանում։
Իսկ «հայհոյանք դնելը», շանտաժելը՝ ով որ Պուտինի դեմ ցույց չի անում, նա այս է և այն, դա, լավագույն դեպքում, ոչ հասուն մարդկանց դրսևորում է»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։