տուն Մամուլ «Առավոտ». «ՌոսնեՖտին» «Նաիրիտի» վաճառքի գործընթացի առաջին երեք փուլերի արդյունքները դրական են

«Առավոտ». «ՌոսնեՖտին» «Նաիրիտի» վաճառքի գործընթացի առաջին երեք փուլերի արդյունքները դրական են

114
0

առավոտ««Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «ՌոսնեՖտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են՝ երեկ խորհրդարանում լրագրողների հետ հարցազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «ՌոսնեՖտ» ընկերության հետ պայմանավորվածությունները չորս փուլով են. ինչքանո՞վ է այսօր ընդունելի ծրագրով ներկայացված տեխնոլոգիան, ինչքանով է արդյունավետ այն, ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ այդ արդյունավետությունն ապահովելու համար, ի՞նչ բնապահպանական խնդիրներ կառաջանան։

Նախարարը նշեց, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «ՌոսնեՖտը» տրամադրված է այդ ներդրումներն իրականացնելու։ Արմեն Մովսիսյանն ասաց, որ հիմա ընթանում է չորրորդ փուլի գնահատումը։ Իրականացվում է բնապահպանական փորձաքննություն, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որևիցե խնդիր լինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «ՌոսնեՖտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here