տուն Լուրեր «Առավոտ». Պատիժը չպիտի կախված լինի աշխատավարձից

«Առավոտ». Պատիժը չպիտի կախված լինի աշխատավարձից

56
0

առավոտ

Եթե տուգանքը չի խփում գրպանին, այն անիմատ է

«Թույլ տվեք, որ ես քշեմ 100 կիլոմետր ժամ արագությամբ, բայց դրա համար տուգանվեմ 400-500 դրամով, որպեսզի այդ տուգանքը համապատասխանի իմ ցածր աշխատավարձին, եւ ես հանգիստ շարունակեմ այդպես քշել: Թե չէ՝ կարտագաղթեմ»: Ահա այդպիսին է միջին հայաստանցի վարորդի հոգեբանությունը, որը խրախուսվում ամբոխավար քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից: Իսկ ինչո՞ւ չմտածել հակառակ կողմից. այդպես քշելով նման վարորդը կարող է խլել տվյալ բնակավայրում ապրող մարդկանց կյանքը եւ վնասել նրանց աողջությանը: Դա՞ է կարեւոր, թե՞ կարգազանցի սպառնալիքը՝ «եթե հնարավորություն չտաք օրենք խախտեմ, կարտագաղթեմ»:
Ես վստահ եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող են պայքարել իշխանափոխության, հեղափոխության համար, կարող են պահանջել բոլոր  իշխանավորների կալանավորում, գնդակահարություն կամ նույնիսկ քառատում: Միակ բանը, որ նրանք չպիտի անեն՝ էժանագին հեղինակություն ձեռք բերելու համար տուրք տալ մարդկանց անկազմակերպվածությանը, թափթվածությանը, օրինազանցությանը եւ իրավական նիհիլիզմ քարոզել:

Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում