«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը վերջին շրջանում հայ-ադրբեջանական, ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ակտիվացած կրակոցների մասին, ինչը նաեւ Մինսկի խմբի համանախագահները փաստեցին, բացատրություն ունի: Նախ`քաղաքագետի բնորոշմամբ, ԼՂՀ հարցում բանակցային գործընթացը սառեցված է, բայց կոնֆլիկտը շարունակվում է: Ապա` Ադրբեջանը սահմաններում պահում է լարվածությունը, քանի որ մտավախություն ունի, որ ԼՂՀ հարցն աշխարհի կողմից կմոռացվի, քանի որ կան ավելի առաջնային հարցեր`Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ կապված: Երրորդը`վստահության մակարդակի հարցն է. «Անվստահության մակարդակը կոնֆլիկտի կողմերի միջեւ այնքան բարձր է, որ այսօր խոսել ինչ-որ լուծումների մասին, անիմաստ է, անգամ եթե ԱԳ նախարարների միջեւ հանդիպումները շարունակվեն»: Քաղաքագետը վկայակոչեց, որ նույնիսկ Սարսանգի ջրամբարի հետ կապված, որը կարող է դառնալՂարաբաղ-Ադրբեջան համագործակցության հիմք, նորից բաժանման գիծ է ստեղծվում: Նախօրեին Ադրբեջանը կարողացավ ԵԽԽՎ-ի վեհաժողովի օրակարգում ջրամբարի հետ կապված հարց մտցնել: «Վատ է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի առաջարկով քննարկում է այդ հարցը: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ինչ աստառ է տալու: Բայց նման նախաձեռնությունները կշատանան, քանի որ ՌԴ-ի, Ուկրաինայի հարցում մենք միակաղմանի դիրքորոշում բռնեցինք: Մենք հերթական անգամ մեկուսակցած վիճակում հայտնվեցինք`ՄԱԿ-ի քվեարկությամբ, ԵԽԽՎ-ում պառլամենտական ասամբլեայի քվեարկության ժամանակ:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում