տուն Մամուլ «Առավոտ». Ոչինչ բացարձակ չկա

«Առավոտ». Ոչինչ բացարձակ չկա

134
0

aravot««Հանդուրժողականություն և  պոլիտկոռեկտություն» բառերն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Հայաստանի լայն հասարակական շրջանակներում դարձել են հայհոյանքի նման մի բան։ Եթե դուք զուսպ և կոռեկտ եք արտահայտվում որևէ խմբի, մասին, կարևոր չէ՝ այն մեծամասնություն է կազմում, թե փոքրամասնություն (բայց հատկապես, իհարկե, երկրորդ դեպքում), ապա լավագույն դեպքում դուք ընկել եք եվրոպական ինչ-որ անիմաստ քիմերաների հետևից, վատագույն դեպքում՝ «միջազգային մութ ուժերի» լրտես եք և գործակալ։ Հարց է ծագում՝ եթե եվրոպացիներն այդքան հիմար են, ապա ինչո՞ւ է այնտեղ կյանքի մակարդակը մեզնից մի քանի անգամ ավելի բարձր։

Բայց ամեն ինչ իր ծայրահեղ դրսևորումներում դառնում է տհաճ և անընդունելի։ Ծայրահեղ «պոլիտկոռեկտության» դրսևորում կարող է լինել քո հայրենիքի և քո հավատքի զգացողության կորուստը։ Այսինքն՝ մի բան է, երբ դու ունես քոնը և հարգում ես ուրիշինը, բոլորովին այլ բան՝ երբ քո համար քոնն ու ուրիշինը մեկ են։ Ընդհանրապես այս երկնային կյանքում ոչ մի բացարձակ բան չկա։

Պետք չէ բացարձակացնել անձի դերը։ Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն ապրում է գյուղական մի տնակում, սնվում է իր աճեցրած կաղամբով և քշում է 1987 թվականին իր գնած ավտոմեքենան։ Սակայն ոչ ոք, հավանաբար, չի կարոզ պնդել, որ Ուրուգվայն աշխարհի ամենածաղկուն և զարգացած երկիրն է։

Պետք չէ բացարձակացնել նաև ժողովրդի դերը։ Վրացիների և մեր «ստարտային պայմանները» առնվազն հավասար էին, սակայն մի քանի օրինական ընտրություն անցկացնելուց հետո հարևանները կարողացան շատ հարցերում մեզնից առաջ անցնել։ Բավական է ասել, որ ըստ «Թրանսփերենսի ինտերնեյշընլի» կոռուպցիայի ընկալման մակարդակով Վրաստանը 68-րդ տեղում է, իսկ Հայաստանը՝ 123-րդ։ Ասել, որ Սաակաշվիլին, իր ամբողջ էբսցենտրիզմով հանդերձ, դրանում ոչ մի դեր չի խաղացել, իհարկե՝ չափազանցություն կլիներ։

Պետք չէ բացարձակացնել նույնիսկ ազատությունը. թե Ռուսաստանում, թե Սովետում և թե ամբողջ աշխարհում արվեստի բարձրագույն նվաճումների մեծ մասը ստեղծվել են ամենադաժան գրաքննության պայմաններում։ Գուցե հենց՝ ի հեճուկս դրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here