«Այն երեւույթը, որ ոուռալեզու շոուներ կան, ցույց է տալիս, որ մեր 20 տարվա անկախ պետությունը կայացած չի եղել, եւ մենք անլիարժեքության բարդույթով տառապող հասարակություն ունենք»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք նպատակահարմա՞ր էր այն, որ ՀՀ կաոավարութբւնը հարկատուների միջոցներից 12 միլիոն դրամ հատկացրեց մասնավոր հե- ոուստաընկերությանը՝ «Ինչ, որտեղ, երբ» [Что, где, когда] ռուսական հեոուստանախագծի արտոնագրի ժամկետը եւս 1 տարով երկարացնելու համար, այսպես պատասխանեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշեց, որ եթե ՀՀ-ն իրոք լիներ անկախ պետություն, ապա այղ հարցն անգամ հասարակական մակարդակով չէր քննարկվի, ու շեշտեց. «եթե նպատակահարմարությունը դիտում ենք անկախ Հայաստանի տեսանկյունից, որն ունի իր ազգային արժանապատվությունը, զգում է իրեն անկախ պետություն, այդ մասին քննարկում նույնիսկ հասարակական մակարդակով չէր լինի»: Պարոն Իշխանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ շատ բան փոխվում է իշխանության օրինակով, ու հավելեց. «Այդ ամենը կարող էր փոխվել իշխանությունների օրինակով, քանի որ ցանկացած տեղ իշխանությունն է ցույց տալիս օրինակ: Այս տարիների ընթացքում «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը լինելով ոուսալեզու, որին մասնակցում են ՀՀ նախարարները, նախ դրանով օրինակ են ծաոայում ժողովրդին, թե ձեր լեզուն հնացած է, եթե ուզում եք քաղաքակիրթ մարդ դաոնալ, հասնել նախարարի պաշտոնի, պիտի խոսեք ռուսերեն»: Ավետիք Իշխանյանը զուգահեռներ տարավ նաեւ Մաքսային միության անդամակցության հետ ու նշեց. «Մաքսային միությանն անդամակցելը մեկ օրվա որոշում չէր, դա այս «Что, где, когда» շոուների տրամաբանական շարունակությունն էր»:
տուն Մամուլ «Առավոտ».«ՄՄ-ին անդամակցելը «Что, где, когда» շոուների տրամաբանական շարունակությունն էր»