«Առանձնահատուկ կարևորում եմ պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությանն առնչվող հայեցակարգային մոտեցումները: Այդ առումով կարևոր է, որպեսզի երաշխավորվի պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությունն իրենց լիազորությունների իրականացման հարցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը` հավելելով, որ հայեցակարգի նախագիծը չի հավակնում առաջարկված լուծումների առումով կատարյալ լինելու: Նա, միևնույն ժամանակ կարծում է, որ ներկայացված նախագծում տեղ են գտել քննարկվող հարցերի առնչությամբ այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնք հնարավորություն կտան լուծելու մեր հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրները՝ հիմքում ունենալով այն հիմնական սկզբունքը, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատություններն են բարձրագույն արժեքը:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում