Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ում նորմալ են վերաբերվում ինչպես կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի քայլին, այնպես էլ մյուս կուսակցությունների՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու և կառավարության ձևավորմանը չմասնակցելու որոշումներին: Հարցին`ՀՅԴ-ի յոթը կետերից ինչը ՀՀԿ-ի համար ընդունելի չէր, բանախոսն ասաց, որ չեն կարող ՀՀԿ-ի համար ընդունելի լինել ՀՅԴ բոլոր առաջարկները, իսկ ՀՅԴ-ի համար էլ ՀՀԿ-ի բոլոր առաջարկները:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում