տուն Մամուլ «Առավոտ». Հայաստանը վատագույն տնտեսություն ունեցողների «լավագույն տասնյակում»

«Առավոտ». Հայաստանը վատագույն տնտեսություն ունեցողների «լավագույն տասնյակում»

165
0

aravot«Aravot.am»–ի հարցին՝ ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական «Ֆորբսի» կատարած «Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Դա Հայաստանի արժանի տեղն է, և ես զարմացած եմ, որ նման օբյեկտիվ գնահատական են տվել։ Երբ դիտարկում ենք տարբեր ուսումնասիրություններ, նույն «Doing business»–ը և այլն, տեսնում ենք, որ դատական համակարգի, սեփականության, անձի պաշտպանվածության, օրենքի կիրառման, արդարադատության չափանիշներում մենք միշտ եղել ենք ծայրամասերում»։ Մեր հարցին՝ ինչի՞ արդյունքում ենք նման «արժանի տեղում» հայտնվել, տնտեսագետը պատասխանեց. «Վերջին 10-15 տարվա վարած տնտեսական քաղաքականության, և ընդհանրապես՝ վարվող քաղաքականության հետևանքն է սա, որտեղ հիմնական սկզբունքը եղել է ոչ թե տնտեսություն վարելը, երկիրը կառավարելը, ժողովրդի բարեկեցության ապահովումը, այլ անձնական շահ հետապնդելով հարստանալը, աշխարհում դեռ 5000 տարի առաջ եկած ճշմարտության չկատարելը՝ այն, որ իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են։ Բայց մեզ մոտ բիզնեսն այնքան է խրված կառավարման մեջ, որ տարանջատել հնարավոր չէ. սկսած Սերժ Սարգսյանից՝ պետական բոլոր պաշտոնյաները բիզնեսմեններ են։ և եթե իշխանությունը բիզնեսով է զբաղվում, համոզված եղեք, որ ոչ մի լավ արդյունքի չենք հասնի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here