տուն Մամուլ «Առավոտ». Հայաստանը կարող է ՄՄ ընդհանուր տարածքի մաս կազմել, բայց մեծ տնտեսական...

«Առավոտ». Հայաստանը կարող է ՄՄ ընդհանուր տարածքի մաս կազմել, բայց մեծ տնտեսական էֆեկտ դրանից չպետք է սպասել. Սերգեյ Գլազև

192
0

 

առավոտ-588x217«Պարոն Գլազև, ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում կամ գուցե աշխարհաքաղաքական գործընթացներում, որ ՌԴ-ն ստիպեց Հայաստանին նման հապշտապ որոշում կայացնել։

-Ռուսաստանը չի ստիպում, Ռուսաստանը համագործակցում է Հայաստանի հետ։ Գործնականում ողջ նորագույն պատմության ընթացքում երկարաժամկետ և կայուն ստրատեգիական համագործակցության առումով որևէ մտավախություններ կամ մտահոգություններ չեն եղել։ Խնդիրն այդ հարաբերությունների ձևակերպումների մեջ է։ Մենք հրապարակային չենք խոսել Հայաստանի ՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին, քանի որ իրավաբանորեն, որպեսզի Մաքսային միության անդամ դառնա, տվյալ երկիրը պետք է Եվրասիական ընդհանուր տնտեսական հանրության լիարժեք անդամ լինի։ Այդպես են կառուցված մեր փաստաթղթերը։ Հայաստանը ԵվրԱզէՍ-ի դիտորդ անդամ է եղել, ակտիվորեն մասնակցում է տարբեր ծրագրերում հակաճգնաժամային Ֆոնդում ՝ բարձր տեխնոլոգիաների կենտրոնում, այլ միջազգային ծրագրերում։

Եվ այն համատեքստում, որ Հայաստանն ընդհանուր մաքսային սահման չունի, հարցը բավականին շատ է քննարկվել, թե որքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի միացումն ընդհանուր մաքսային տարածքին։ Եղել են տարբեր գնահատականներ։ Փորձագետների ընդհանուր համոզմունքը կենտրոնանում է նրանում, որ՝ այո, Հայաստանը կարող է Մաքսային միության ընդհանուր տարածքի մաս կազմել, բայց մեծ տնտեսական էֆեկտ դրանից չպետք է սպասել։ Առանց այդ էլ մենք ունենք ազատ առևտուր՝ առանց մաքսատուրքերի, և այդ իմաստով մաքսային ստուգումների վերացումը կարող էր մեծ դեր խաղալ, եթե ընդհանուր մաքսային սահման լիներ։ Քանի որ այն չկա, ինչպես Կալինինգրադի մարզի պարագայում է, այնուհանդերձ՝ ինչ-որ մաքսային ստուգում կլինի։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here