«Եթե ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, ապա անկախ նրանից՝ ես եկել եմ այդ իրադարձությունը լուսաբանելու, թե պարզապես զբոսնում եմ Կիևյան կամրջով, ես պարտավոր եմ իմ ուժերի չափով կանխել ողբերգությունը։ Եթե ինձ՝ որպես լրագրողի, խմբագրությունը գործուղում է Ազգային ժողով, որպեսզի ես լոաաբանեմ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` տարբեր քաղաքական ուժերի միջև ընթացող բանավեճը, ապա ես չեմ կարող մասնակցել այդ բանավեճին որպես կողմ, բարձրանալ ամբիոն, ելույթներ ունենալ, ակցիաներ անել և այլն։
Ինչո՞ւ ես չեմ կարող դա անել։ Որովհետև դա կխանգարի իմ հետագա աշխատանքին, ցանկացած բառ. որը ես դրանից հետո կգրեմ Ազգային ժողովի քննարկումների մասին, ընթերցողի կողմից ընկալվելու է իմ կատարած ակցիայի բեկումով, և դա կնսեմացնի իմ խոսքի արժեքը։ Ես չեմ ընկալվի որպես իրադարձությունը լուսաբանող, այլ որպես իրադարձության մասնակից, բանավիճող կողմերից մեկի ներկայացուցիչ։
Չեմ պատրաստվում մեկին դաս տալ՝ բացի իմ ուսանողներից, և համակրանքով եմ վերաբերվում իմ գործընկերներից շատերին, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը և իրենց գրչով կամ խոսքով պաշտպանում են այդ ուժի շահերը։ Դա նորմալ է: Նրանք էլ, կարծում եմ, պետք է նորմալ վերաբերվեն լրագրության նկատմամբ իմ դասական, գուցե նաև՝ դասագրքային մոտեցմանը։
Ի վերջո՝ ճաշակի խնդիր է»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։