տուն Մամուլ «Առավոտ». Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին և՛ Բրեժնևի, և՛...

«Առավոտ». Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին և՛ Բրեժնևի, և՛ Ստալինի ժամանակ

134
0

առավոտ«Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը՝ սակավաթիվ հեղինակավոր և որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ–ներից և մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյություն ունեցող արատները։ Սակայն չեմ ընդունում հուսահատ և ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլևս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել և այլն։ Դեմ եմ որևէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն, կոնկրետ այս դեպքում ինձ թվում է, որ այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել։

Դրա համար պայմանները, ինչ խոսք, հեռու են իդեալականից, բայց, ինչպես հայտնի է, ամեն ինչ հարաբերական է։ Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում էին և՛ Բրեժնևի, և՛ Ստալինի ժամանակ, և ոչ ոք չի կարող ասել, որ դաժան գրաքննության և գաղափարախոսական խիստ պարտադրանքի պայմաններում ստեղծած նրանց ամբողջ ժառանգությունը աղբ է և արժանի է մոռացության։ Ամեն մի ժամանակ իր խնդիրներն ու բարդություններն ունի, և Էդիկի նման մարդիկ միշտ իրենց տեղն ու ասելիքը պետք է ունենան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here