տուն Մամուլ «Առավոտ». Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կհիմնի

«Առավոտ». Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կհիմնի

96
0

aravot««Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,– «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Տիկին Սարգսյանն ասաց, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի և հնչակյան ատրիբատիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձևով՝ մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»։ Ու հավելեց. «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու։ Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ և կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here