Ըստ Կարեն Օհանջանյանի` 1994 թվականին մայիսի 12-ին հաստատված զինադադարը` «մեր հաղթանակի ստատուս քվոյի օրն է»
— Պարոն Օհանջանյան, Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւը` 70 կողմ, 1 դեմ ձայներով: Այս` պատմական գնահատվող քայլն ինչու՞ Լեռնային Ղարաբաղում սառը ընդունվեց, այն դեպքում, որ ընդամենը երկու ամիս առաջ Ղրիմը, երբ ՌԴ—ի կազմում ընդգրկելու մասին համաձայնագիր ստորագրեց` նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, տոնական մեծ համերգ անցկացվեց` նվիրված «Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը»:
— Ես չէի ուզենա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող Կալիֆորնիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը բնորոշել որպես մի իրադարձությունը, որը չի ցնցել ղարաբաղցիների զգացողությունները: Այդ որոշման մասին տեղեկությունը համընկավ Հաղթանակի օրվա հետ, որն ամբողջ հայության համար մեծ նշանակություն ունեցող` ազատության եւ արժանապատվության ոգու վերածննդի օր է, որը, ցավոք, երկրի ներկայիս ղեկավարության կողմից նսեմացվում է մարդկային բոլոր չափորոշիչներով: Արտաքին քաղաքականություն ձեւավորելու եւ արտաքին մարտահրավերներին ադեկվատ կերպով արձագանքելու ոչ բավարար կոմպետենտությունը ԼՂՀ-ում արտաքին քաղաքականություն ձեւավորողների կողմից հենց պատճառ է հանդիսանում, որ Միացյալ Նահանգների հզոր նահանգի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը մնա չգնահատված Ղարաբաղի ժողովրդի կողմից, մի ժողովուրդ, որն իշխանության շնորհիվ, առավելապես, մտածում է օրվա հացի խնդրի մասին:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում