տուն Մամուլ «Առավոտ». Իշխանության մտածողության խորհրդային ոճը

«Առավոտ». Իշխանության մտածողության խորհրդային ոճը

115
0

 

aravot«Բոլոր դեպքերում, ինչպես էլ ավարտվի կոնկրետ այս՝ Մայդանի պատմությունը, Ուկրաինայում, կարծում եմ, տեղի են ունենում անշրջելի պրոցեսներ. ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն այլևս չեն կարողանա հաշվի չնստել այղ երկրի ժողովրդի կամքի հետ, իսկ այդ ժողովուրդը, կրկնեմ, չի ուզում ապրել որևէ երկրի տիրապետության տակ։ Դա լավ օրինակ է մեզ համար։

Ակնհայտ է, որ բոլոր 6 երկրներն ունեն լուրջ տնտեսական խնդիրներ՝ թե այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ նախաստորագրել են հայտնի փաստաթղթերը, թե նրանք, ովքեր չեն ստորագրել։ Դրան ավելանում է այն հանգամանքը, որ անորոշության աստիճանը մեծ է այդ դեպքում նաև «նախաստորագրած» երկրներում։ Մոլդովայում, օրինակ, հաջորդ տարի կայանալու են ընտրություններ, և հավանականություն կա, որ խորհրդարանում Ռուսաստանի աջակցությամբ, իհարկե մեծամասնություն կստանան կոմունիստները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գումարած Մերձդնեստրի խնդիրը։ Ինչ լծակներ ունի Ռուսաստանը Վրաստանի վրա՝ ղժվարանում եմ ասել՝ այն, ինչ կարողացել է անել, արդեն արել է՝ հետևաբար, շատ հավանական է, որ մեր հարևան երկիրը շարունակի գնալ իր ընտրած ճանապարհով։ Դա էլ է մեր տեսանկյունից դրական փաստ։

Շարունակում է խնդիր մնալ նաև այն, որ Արևելյան գործընկերության երկրներում [բացի, թերևս, նույն Վրաստանից], իշխանության և ընդհանրապես քաղաքական վերնախավի մտածողության ոճը մնում է խորհրդային, որը, մասնավորապես, նշանակում է, որ նրանք ապրում են ոչ թե օրենքներով, այլ «հասկացողություններով»։ Բայց այստեղ ոչ մի Եվրոպական միություն, ոչ մի այլ կառույց կամ երկիր չեն կարող մեզ օգնել։ Մեր մտածողությունը կարող ենք փոխել միայն մենք ինքներս։

Որոշ եվրոպացի դիվանագետներ Հայաստանն ու Բելառուսը հիշատակում էին նույն շարքում։ Թեև դա անարդար է, բայց մեծ հաշվով՝ մեզ հասնում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here