տուն Մամուլ «Առավոտ». Ինքնիշխան կարգախոսը սահմանադրական է թե հակասահմանադրական

«Առավոտ». Ինքնիշխան կարգախոսը սահմանադրական է թե հակասահմանադրական

126
0

 

aravot«Խնդրում եմ պարզություն մտցնել մի հարցում՝ «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսը սահմանադրակա՞ն է, թե՝ հակասահմանադրական։ Որքան հիշում եմ՝ «ինքնիշխան» բառը գրված է մեր Սահմանադրության մեջ, ընդ որում առաջին՝ չփոփոխվող հոդվածում։ Հետևաբար կարգախոսը ոչ միայն անօրինական չէ, այլև մեր Օրենքի հիմնական դրույթներից մեկն է: Ինչո՞ւ է, ուրեմն, նման պաստառով երիտասարդը բերման ենթարկվում։ Գուցե մեր ոստիկանները նկատի ունեն, որ աշխարհում բացարձակ ինքնիշխանություն չկա՞, որ բոլոր երկրները, այդ թվում գերտերությունները ուզեն-չուզեն՝ զիջո՞ւմ են իրենց ինքնիշխանությունը։

Կամ գուցե իրավապահները կարդացել են ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը, որը իր անստորագիր հոդվածում Պուտինի այցի և Մաքսային միության դեմ երեկվա բողոքողներին անվանել էր սադրանքներ նախապատրաստող «գրանտային ակտիվիստներ»։ Այ, դա արդեն լուրջ է, և այստեղ ես նոր` «մաքսային», «եվրասիական» երանգներ եմ տեսնում։

Հայաստանյան հ/կ-ների ներկայացուցիչները բացարձակապես աչքիս լույսը չեն. և նրանցից շատերի անկեղծության վերաբերյալ իսկապես հիմքեր կան կասկածելու։ Բայց նախ՝ այն երիտասարդներից շատերը, որոնք երեկ բողոքում էին Մաքսային միության դեմ և ուզում են ապրել ինքնիշխան երկրում, հ/կ-ների հետ որևէ կապ չունեն։ Բայց ավելի կարևոր է այն կացնային խորհրդային ոճը, որով «մաքսավորները» փորձում են հակազդել իրենց ընդդիմախոսներին։ Եթե այդպես շարունակվի, երեկվա 500-ը վաղը կդառնա 5000»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here