«Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»–ի հետ զրույցում անդրադառնալով ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառներին՝ նշեց, որ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»։ «Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը… Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է նրանց դիրքորոշումը։ Եթե ստորագրվի ՄՄ-ին անդամակցեի փաստաթղթերը, արդյոք վարչապետը պետք է փոխվի՞, և պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյա՞նը… Սա՞ է տարբերակը։
Արդյոք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէ՞ր… Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ, ինչո՞ւ չի խոսում որպես նախկին նախագահ»,– հարցրեց փորձագետը։ Մեր ճշտող հարցին՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ Է բացվել, նա ասաց. «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է։ Եթե ՀՀ-ն անդամակցի ՄՄ-ին, և Վիլնյուսում որևէ նոր փաստաթուղթ չստորագրվի, հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում