տուն Մամուլ «Առավոտ». Զարուհի Փոստանջյանը շատ լավ էլ իրավունք ուներ ԵԽԽՎ-ում բարձրացնել Հայաստանի ներքաղաքական...

«Առավոտ». Զարուհի Փոստանջյանը շատ լավ էլ իրավունք ուներ ԵԽԽՎ-ում բարձրացնել Հայաստանի ներքաղաքական խնդիրները. խմբագրական

160
0

առավոտՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«90-ական թվականների առաջին կեսին դաշնակցական թերթերը ՀՀ առաջին նախագահին անվանում էին «թուրք»։ Այդ կերպարը (կամ, եթե թույլ տրվի ասել՝ «միֆոլոգեման») օգտագործվել է նաև ավելի ուշ. հիշո՞ւմ եք, օրինակ, 2000 թվականին «Գրանդ տոբակոյի» ֆինանսավորած մուլտիկում Լևոնը գնացք է քշում թուրքական ֆեսով։ 90-ականներին այդ քարոզչությունն ընկնում էր պարարտ հողի վրա. երբ ես «փողոցի մարդկանց» ասում էի, որ թուրքը ազգություն է, և պետք չէ այն կիրառել որպես հայհոյանք՝ առավել ևս պետության առաջին դեմքի հասցեին, իմ զրուցակիցներն ասում էին՝ «էս գյոզալական երկիրը քանդել է, զավոդները փակել է, թալանել է, լույսերն անջատում է, որ բերի սալյարկա ծախի, սաղ ժողովրդին դարձրել է չարչի կամ գաղթական, բա ի՞նչ է, որ թուրք չի»։ Մի խոսքով՝ հեքիաթների փունջ, որն արդարացնում էր «թուրք» հայհոյանքը։

Հիմա երիտասարդ հանրապետականները Զարուհի Փոստանջյանին անվանում են «թուրք»՝ իբր նա իրավունք չուներ ԵԽԽՎ-ում բարձրացնել Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ Ի դեպ, բովանդակային առումով ես դրա հետ համաձայն չեմ՝ շատ լավ էլ իրավունք ուներ։ Այլ հարց է, որ նա, իմ կարծիքով, պետք է հանդես գար հենց քաղաքական հարցադրումներով, իսկ կազինոյի թեման ինձ բավականին անլուրջ, թեթևսոլիկ է թվում։ ՀՀԿ-ականներին ի պատասխան՝ ընդդիմադիրներն էլ ասում են՝ «չէ, թուրքը Սերժն է, որովհետև թալանել է, սաղ ժողովրդին դարձրել է գաղթական» և այլն»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here