տուն Մամուլ «Առավոտ». Երկու ծայրահեղությունների միջև

«Առավոտ». Երկու ծայրահեղությունների միջև

181
0

 

aravot«Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են։ Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձև են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», և պաշտպանում են ձեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետևանքներից։ Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները։

Երկու ծայրահեղություններն էլ կարծում են կամ կրկնեմ՝ իմիտացիա են անում, թե կարծում են որովհետև հիմար չեն), որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, արհեստականորեն թեժացնում են այն, ինքնահաստատվում են դրա շնորհիվ, գուցե նաև դրամաշնորհներ են ստանում։ Իրականում այդ ամբողջ բանավեճը փոթորիկ է՝ մի բաժակ ջրում, միասեռականներ Հայաստանում եղել են Պապ թագավորի ժամանակ, Սովետի ժամանակ, կան նաև հիմա, տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին օրենքը նրանց հետ կապ չունի, և մոտակա տասնամյակներում Հայաստանում ոչ ոք միասեռականներին թույլ չի տա դուրս գալ հասարակության լուսանցքից։

Նույնը՝ Շանթ Հարությունյանի «մարգանցովկա–բրոնզ»–ի ակցիան։ Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարևոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում։

Բայց հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ շահագրգռվածությունն ունեցող իշխանությունը նույնպես փորձում է այդ ակցիային լրջություն հաղորդել՝ ներկայացնելով այն որպես համաշխարհային դավադրության մի մաս։ Իշխանամետ քաղաքագետները դրա մեջ տեսնում են Արևմուտքի կողմից հրահրվող «նարնջագույն հեղափոխություն», որն ուղղված է Մաքսային միության և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ։ Համարյա «Անորսալի վրիժառուների» նման՝ «Շնորհավորում եմ ձեզ, պարոնայք, քաղաքում նարնջագույներն են»։

Իհարկե, ոչ մոլի ընդդիմադիրներն են հավատում, որ Շանթը հեղափոխության հիմք դրեց, ոչ էլ իշխանություններն են այդ հեղափոխությունից առանձնապես վախենում։ Բայց առաջիններին պետք է սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար գործը ներկայացնել՝ «մե՞կ էլ, մեկ էլ մի զարկ տվեք» ոճով, իսկ երկրորդներին՝ անհրաժեշտության դեպքում «մահանա բռնել» հնարավոր բռնաճնշումների համար՝ ոչ թե չեղած հեղափոխությունը կանխելու, այլ սեփական անխռով կյանքն ապահովելու նկատառումով։

Ահա և ստացվում է, որ տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող, ծայրահեղ հակադիր ուժերը իրավիճակը ներկայացնում են նույն ձևով։ Նույն աստիճանի խեղաթյուրված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here