տուն Լուրեր «Առավոտ». «Եթե «Սմերչը» կրակի Արցախի վրա, մենք ՌԴ-ի հետ լուրջ խնդիր կունենանք»

«Առավոտ». «Եթե «Սմերչը» կրակի Արցախի վրա, մենք ՌԴ-ի հետ լուրջ խնդիր կունենանք»

98
0

առավոտ
«Երբ կանցնի պատշաճ ժամանակահատված եւ մենք հնարավորություն կունենանք նոր կառավարության գործունեությունը դիտարկել համակարգի մեջ, այն ժամանակ էլ կխոսենք»,- «Առավոտի» հարցին` ինչ եք կարծում, ինչ խնդիր է լուծում նոր վարչապետը` սրբագրելով իր նախորդի քաղաքականությունը եւ մեկը մյուսի ետեւից հարկային բեռը թեթեւացնելուն ուղղված քայլեր նախաձեռնելով, ասաց ՍԴՀկ ատենապետ Նարեկ Գալստյանը: Հիշեցնենք, վերջինս Տիգրան Սարգսյանի օգնականնէր, սակայն նրա հրաժարականից ավելի վաղ էր պաշտոնին հրաժեշտ տվել` ստանձնելով ՍԴՀԿ-ի ատենապետությունը: Նկատենք, որ բացի գործարարների հետ վերջին հանդիպումից եւ զրույցից, հարկային բեռը թեթեւացնելուն միտված մի շարք նախագծեր էլ այս օրերին քննարկվեցին ու դեռ պետք է քննարկվեն խորհրդարանում:
Նարեկ Գալստյանն ասաց, որ գերադասում է մեր հարցերին պատասխանել ոչ թե նախկին վարչապետի, նախկին օգնական, այլ իբրեւ ՍԴՀԿ ատենապետ ու հիշեցրեց, որ հարյուրամյակից ավել պատմություն ունեցող իրենց կուսակցությունը մշտապես դեմ է եղել 1990-ականներից Հայաստանում իրականացվող «հարկային տեռորին», որը կիրառվել է ՀՀ-ում բոլոր ազնիվ աշխատող գործարարների հանդեպ: «Ավելին, մենք կողմ ենք հարկային ամնիստիային, կողմ ենք, որպեսզի նոր ձեւավորվող բիզնեսը, նոր գրանցվող ՍՊԸ-ները գոնե երեք ամսով ազատվեն բոլոր հնարավոր հարկերից: Մենք ամեն օր շփվում ենք բազմաթիվ գործարարների հետ, ովքեր միաբերան դժգոհում են, որ հենց հիմնում են ինչ-որ ընկերություն` հաջորդ օրվանից ստիպված են լինում անվերջ շղթայով շփվել պետական կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք գալիս են ոչ թե որպես ընկեր, այլ, իբրեւ պատժող, ովքեր իրենց ընկալում են բացառապես որպես «փողի տոպրակ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ցանկացած բիզնես նախեւառաջ աշխատատեղ է ու բնավ էլ կարիքը, առավել եվս իմաստը չկա մարդկանց մոտենալ «հանցագործի նախատրամադրվածությամբ», աշխատելու հնարավորություն պետք է տալ բոլորին:

Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում