«Բոլոր ժողովուրդների մեջ կան լուրջ, մտածող մարդիկ, և մեր հարևաններն այդ առումով, իհարկե, բացառություն չեն։ Արևմուտքում ապրող ադրբեջանցի գրող–հրապարակախոս Վահիդ Գազին՝ փորձելով վերլուծել, թե ինչու է իր երկիրը 1992– 94 թվականների պատերազմում անհաջողության մատնվել, նշում է, մասնավորապես, որ հաղթողները ոչ միայն հայ զինվորներն էին, այլև Առնո Բաբաջանյանը, Սարոյանը, Փարաջանովը, Սարյանը, Ազնավուրը։ Դա շատ խորը և ճիշտ միտք է, և որպես պատերազմը լուսաբանած լրագրող՝ ես կարող եմ դա յուրովի հաստատել, տղաները, վերադառնալով դիրքերից, ոչ միայն հայրենասիրական երգեր էին երգում, այլև արտասանում էին Չարենց ու Տերյան։
Մեր ժողովուրդը հաղթել է այն պատճառով, որ իր մեջքին կանգնած էր հոգևոր և մտավոր ժառանգություն։ Այն հնարավոր չէ կեղծել կամ զրոյից ստեղծել մի քանի տարում՝ դա սերունդների, դարերի ժառանգություն է։ Փոշիացնել, մսխել, խորտակել այդ ժառանգությունը իշխանավորների պաթոլոգիկ ագահության և մնացածների անվերջանալի բողոքների ու փնթփնթոցների մեջ՝ այո, հնարավոր է։ Դրա նշանները մենք տեսնում ենք՝ Աստված մեզ ուժ տա չշարունակելու այդ ճանապարհը»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։