Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այդ «գործ տալուն» զուգահեռ քաղաքական ուժերը՝ բոլորն անխտիր, կուրծք են ծեծում, թե իրենք «հայամետ» են ու «հայակենտրոն»։ Դե, որ այդպիսին եք, բացառեք Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը՝ իշխանության գալու կամ իշխանության ղեկին մնալու ձեր հաշվարկներից, իրարից մի բամբասեք այս կամ այն երկրի դեսպանի մոտ, հրապարակային կամ փակ ելույթներում մի ակնարկեք, որ դուք ավելի լավ եք ծառայելու այս կամ այն ուժային կենտրոնին։
88 թվականին ՀՀՇ-ն առաջ էր քաշել երրորդ ուժի բացառման սկզբունքը (որից, ճիշտ է, շատ արագ հրաժարվել էր՝ պատերազմ էր): Գաղափարն այն էր, որ եթե դու ունես որևէ խնդիր մի երկրի կամ ժողովրդի հետ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրը լուծել հենց նրա հետ՝ ուրիշ տեղից «տղա չկանչելով»։ Հիմա, կարծում եմ, ավելի ակտուալ է «երկրորդ ուժի բացառումը», այսինքն՝ ներքաղաքական խնդիրներում պետք է հույս դնել միայն սեփական երկրի քաղաքացիների վրա և միայն այդ ճանապարհով հարաբերություններ պարզել քո քաղաքական հակառակորդների հետ։ Մենք բոլորս այստեղ՝ Հայաստանում, ինչ-որ առումով «մի ուժ ենք»։ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրման պայմաններում այդ սկզբունքը խիստ արդիական է դառնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու