տուն Մամուլ «Առավոտ». Գնում ենք ոչ մի տեղ

«Առավոտ». Գնում ենք ոչ մի տեղ

148
0

aravot«Ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա, թե՝ Ռուսաստան։ Պատասխանը պարզ է՝ ոչ մի տեղ։ Հայաստանը, ինչպես և աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տեղում, ես էլ և ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, սովորելու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների։

Դրախտ, ինչպես հայտնի է, այս երկրագնդի վրա ոչ մի տեղ չկա։ Դժոխք էլ չկա։ Հրեշտակներ ու սատանաներ [Գյումրիի նախկին քաղաքապետը կասեր՝ սատանեք] նույնպես չկան ոչ ներքին քաղաքական կյանքում, ոչ էլ միջազգային ասպարեզում խաղացողների մեջ։ Վերցնենք թեկուզ մեր «ռազմավարական գործընկերոջ» հետ կապված պատմությունը։

Աշխարհում հրեշներ և հրեշտակներ չկան։ Կան լավ կամ վատ դիմադրողներ, կամ ընդհանրապես չդիմադրողներ։ Իսկ դիմադրելու ունակությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ իշխանության լեգիտիմությունից, նրա ունակությունից՝ բացատրել, թե հանուն ինչի քաղաքացիները պետք է զրկանքներ կրեն, քաղաքական և մտավոր վերնախավի ադեկվատությունից և այլն։ Կա՞ այդ ամենը Հայաստանում, թե՞ չկա՝ դատեք ինքներդ։

Դրախտ էլ ոչ մի տեղ չկա և չի լինելու։ Դրախտը, ինչպես և կոմունիզմը, ոչ մի տեղ հնարավոր չէ կառուցել։ Պարզապես կա երկրների մի խումբ [ի դեպ, ոչ միայն Եվրոպայում], որտեղ գործում են քիչ թե շատ հստակ, հասկանալի, կանխատեսելի օրենքներ, և կան այնպիսիք, որտեղ գործում են ջունգլիների օրենքները։ Կամ՝ եթե օգտագործենք ավելի «մաքսային» եզրույթ՝ «տայգայի» օրենքները։

Մեզ որ պետք չէ «գնալ տայգա»։ Տայգան մեզ մոտ է։ Նույնիսկ, կարելի է ասել, մեր մեջ»,–գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here