Այսօր Աֆղանստանում ընթանում են նախագահական ընտրությունները, որոնք աչքի են ընկնում լայնածավալ բռնություններով։
Երևանի ժամանակով 6։30-ին մեկնարկած ընտրությունների ընթացքում արդեն հնչել են ուժեղ պայթյուններ։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Լոգար նահանգում պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ։ «Թալիբան» շարժումը սպառնացել է տապալել այս ընտրությոնները, իսկ մինչև ընտրություններ նրանց ճնշումներից հետո մի քանի թեկնածուներ հրաժարվել էին պայքարից։
Ընտրություններին արդեն մասնակցել է երկրի իշխանությունը։ Առաջինը քվեարկել է Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը։