ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը:
Հաշվի առնելով ՀՀ պետական մրցանակների կարևորությունը, առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով` միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը:
Օրենքի նախագծով սահմանվել է 10 պետական մրցանակ: Օրենքի նախագիծն ընդունվեց 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայներով:
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:
Կառավարությունն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման և հանձնման կարգը սահմանում է կառավարությունը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայներով: