Լեդի Գագան, Էմինեմը արդեն իսկ համաձայնել են մասնակցել առաջին անգամ անցկացվող «You Tube Music Awards»-ին: Միջոցառման ընթացքում, որը կկայանա նոյեմբերի 3- ին Նյու Յորքում, կնշվեն այն երգերն ու երգիչները, ովքեր այս տարվա ընթացքում ունեցել են ամենաշատ դիտումներն ու քննարկումները: Շոուն կհեռարձակվի ուղիղ եթերով:
Մրցանակաբաշխության գեղարվեստական տնօրենն է Սպայկ Ջոնսը, իսկ հաղորդավարը կլինի Ջեյսոն Շվարցմանը: Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվելու են տեսահոլովակներ Սեուլից, Մոսկվայից, Լոնդոնից : Թե որ երգիչը որտեղ հանդես կգա, առայժմ հայտնի չէ:
Հեկտեմբերի 17- ին կհրապարակվեն երգիչների ցուցակները, որից հետո ամեն ոք կարող է քվեարկել իր նախընտրած երգչի օգտին: Անվանակարգերը նույնպես հայտնի չեն, սակայն խոսվում է այն մասին, որ մի անվանակարգը կլինի` «You Tube ամենաբարձր ճանաչելիություն ունեցող տեսահոլովակ»: