տուն Սպորտ Առաջին անգամ կանցկացվի PES համակարգչային խաղի ՀՀ պաշտոնական առաջնություն

Առաջին անգամ կանցկացվի PES համակարգչային խաղի ՀՀ պաշտոնական առաջնություն

211
0

Առաջին անգամ կանցկացվի PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի Հայաստանի պաշտոնական առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այն կմեկնարկի դեկտեմբերի 27-ին:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, առաջնությունը կազմակերպվում է KONAMI ընկերության եւ UEFA-ի կողմից տրված բացառիկ իրավունքով: Այն անցկացվելու է դեկտեմբերի 28-ին եւ 29-ին Cyberstars  գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55):

Առաջնության հաղթողներից ձեւավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն են ստանալու մասնակցել UEFA-ի եւ KONAMI-ի կողմից կազմակերպվող UEFA eEURO2020 մրցաշարին: UEFA eEURO2020 մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 9-ին եւ 10-ին Լոնդոնում՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերի միջեւ ընկած ժամանակահատվածում: Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականի առաջին 3 մասնակիցները կլինեն այս մրցաշարում մրցանակային եռյակում տեղ գտած մասնակիցները, իսկ 4-րդ մասնակիցը կլինի 1/8 եզրափակիչ հասած մասնակիցների միջեւ կազմակերպած մինի մրցաշարի հաղթողը:

Մասնակիցները կպարգեւատրվեն նաեւ մրցաշարի գլխավոր գործընկեր UCOM ընկերության կողմից սահմանված այլ արժեքավոր նվերներով:

1-ին հորիզոնական —  Play Station 4 PRO խաղային համակարգիչ

2-րդ հորիզոնական —  JBL ականջակալ

3-րդ հորիզոնական — Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ Մրցանակային են նաեւ 4-8 հորիզոնականները:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  անձնական տվյալները ներքոհիշյալ հղումով: Մասնակիցների առավելագույն քանակը 128 է:

https://docs.google.com/forms/d/1MNo1ouIJo8Vw7Qy3dXNJiyZVW8DYcZVc5dNfFrbcQK8/edit?ts=5dea5b16

Մասնակցել կարող են միայն 16 տարեկանը լրացած անձինք:

Առաջնության մուտքն անվճար Է:

Առաջնության կանոններին, պայմաններին եւ ժամանակացույցին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով՝ :