տուն Աշխարհ «Առաջին ալիք»-ը կփակվի՞. ահազանգ՝ ֆինանսական ճգնաժամի մասին

«Առաջին ալիք»-ը կփակվի՞. ահազանգ՝ ֆինանսական ճգնաժամի մասին

302
0

2014 թվականից ի վեր Ռուսաստանի «Առաջին ալիքը» պարբերաբար ավելացնում է իր գործընկերներին ունեցած պարտքերը: Ներկայում որոշվում է հեռուստաալիքի հետագա ճակատագիրը. Meduza պարբերականի հետ զրույցում նշել է ընկերության տնօրեններից մեկը:

«Այո, «Առաջին ալիքում» ֆինանսական կոլապս է, և ոչ ոք չի հասկանում՝ ինչպես դուրս գալ դրանից»,- հայտարարել է պարբերականի զրուցակիցը:

Ինչպես գրում է Ura.ru-ն, 2018 թվականին հեռուստաալիքի պարտքն անցել է 20 միլիարդ ռուբլու շեմը: Բացի այդ, «Օստանկինո» հեռուստակենտրոնի հետ կապված անկանոն վճարումների հետևանքով ընկերությունը ստիպված զանգվածային կրճատումների է գնացել:

Meduza-ն պնդում է, որ «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը «շատ վատ գործարար է»: Հեռուստաալիքի ձախողումների պատճառների թվում նշվում է նաև այն փաստը, որ ընկերությունը բավականին ուշ է միացել համացանցային տիրույթին: Բացի այդ, 2019 թվականին «Առաջին ալիքն» իր գովազդի համար ավելի շատ գումար է ծախսել, քան կարողացել է գումար վաստակել իր հարթակներում գովազդների առկայությունից: