տուն Սպորտ Առաջիկա 48 ժամվա ընթացքում Ֆալկաոն կարող է դառնալ Յուվենտուսի ֆուտբոլիստ

Առաջիկա 48 ժամվա ընթացքում Ֆալկաոն կարող է դառնալ Յուվենտուսի ֆուտբոլիստ

150
0

radamel_falcao.jpg_787813774

«Յուվենտուսը» շարունակում է պայքարել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար։

Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, Ժորժե Մենդեշը, ով կոլումբիացու գործակալն է, առաջիկա 48 ժամերին կհանդիպի ֆրանսիական լիգայում հանդես եկող «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևի հետ, որպեսզի պայմանավորվի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալական ակումբը պատրաստվում է վարձավճարով հրավիրել Ֆալկաոյին, իսկ հաջորդ տարի գնել նրան։ Սպասվում է, որ այս գործարքի համար «Յուվենտուսին» անհրաժեշտ է 20 մլն եվրո՝ առաջին տարվա համար, որոնցից 8-ը կվճարվի ակումբին, իսկ 12 մլն-ը՝ Ֆալկաոյի տարեկան աշխատավարձն է։