Ադրբեջանը կենտրոնական դեր է կատարում աշխարհում էներգակիրների մատակարարման հարցում և առաջիկա երկու տարիներին կդառնա Եվրոպայի խոշորագույն մատակարարը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում, որն ընթերցվել է Ադրբեջանում մեկնարկած «Նավթ և գազ․ Կասպյան նավթարդյունաբերությունն ու նավթաքիմիան» 21-րդ միջագային ցուցահանդեսում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի կողմից։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
««Հարավային գազային միջանցքի» կյանքի կոչմանն անհրաժեշտ է լարված աշխատանք և Ադրբեջանի և միջազգային գործընկերների միջև սերտ համագործակցություն», — ասվումէ ուղերձում։ Օբաման կարևոր է համարել այդ նախագծի իրագործումը Եվրոպային գազի մատակարարումների աջակցության հարցում։
«Ադրբեջանի դերը որպես էներգակիրների մատակարար կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, թույլ կտա ամրապնդել օրենքի գերակայությունը, ինչպես նաև կավելացնի երկրի բնակչության կենսամակարդակը։ ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ համագործակցությունն այս ոլորտներում», — ասել է Օբաման։