տուն Լուրեր Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

103
0
3413-16
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-7-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝
Հուլիսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 4-7-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
    Օդի առավելագույն ջերմաստիճան  37.50C  (1975 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան      11.90C   (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  25.00C