տուն Լուրեր Առաջիկա օրերին սպասվում են առատ տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են առատ տեղումներ

228
0

i7777

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 8-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով:

 

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 11-ի ցերեկը , 12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն:

 

Քամին հյուսիս-արևմտյան 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10, 12-13-ի գիշերը կբարձրանա 7-8 աստիճանով:

 

 

Երևանում դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ի գիշերը, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 13-ի գիշերը հնարավոր են, իսկ 12-ին սպասվում են տեղումներ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here