ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ս. թ․ հուլիսի 3-ին «Aircompany Armenia» ընկերությունը կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը (Երևանից մեկնում՝ ժամը 18:00, ժամանում դեպի Երևան՝ 23:55): Երևանից իրականացվող չվերթների մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ:
Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 01:40):
Ս․թ․ հուլիսի 6-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40):
Ս.թ. հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):
Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը (ժամանում՝ 19:30):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: