տուն Հասարակություն Առաջարկվում է 3-5 տարով նվազեցնել ներկրվող ավտոմեքենաների հարկերը

Առաջարկվում է 3-5 տարով նվազեցնել ներկրվող ավտոմեքենաների հարկերը

382
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։

Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ նախագծով նախատեսվում է 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար տրամադրել 3 տարվա արտոնություն և սահմանել 10 տոկոս ավելացված արժեքի հարկ, իսկ 5-10 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար նախատեսել 5 տարվա արտոնություն և 10 տոկոս ավելացված արժեքի հարկ։