տուն Հասարակություն Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր ԲԿ-ները կառավարի ԱՆ-ը

Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր ԲԿ-ները կառավարի ԱՆ-ը

277
0

Առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր բուժհիմնարկների կառավարումն էլ անցնի առողջապահության նախարարությանը: Այս մասին խորհրդարանում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Հավելյալ մարմին չի ստեղծվելու, հավելյալ հաստիքներ էլ չեն ստեղծվելու, ուղղակի կառավարումը ռազմական դրության ժամանակ մեկ կետից է լինելու, ինչը տրամաբանական է»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել են կառավարությանը սահմանել այն լիազորությունները, որոնք մասնավորից ռազմական դրության ժամանակ կփոխանցվեն նախարարությանը:

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք սա նշանակում է, որ պատերազմական դրության ժամանակ առողջապահության նախարարն է դառնալու ամբողջ մարտական գործողությունների ընդհանուր ղեկավարը՝ կանոնակարգելով հիվանդանոցներում բուժօգնությունը:

«Հոսպիտալն առողջապահության նախարարի՞ն է ենթարկվում, թե՞ առողջապահության նախարարը՝ հոսպիտալին»,- հետաքրքրվեց Միքայելյանը:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն արձագանքեց՝ ՊՆ ամբողջ գործառույթը՝ խրամատից մինչև հոսպիտալային օղակի տեսակավորում, իրականացվելու է ՊՆ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալային օղակի միջոցով, ինչպես որ եղել է միշտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here