տուն Լուրեր Առաջարկˋ շրջապատել ԱՄՆ դեսպանատունը Երևանում. Հացպանեան

Առաջարկˋ շրջապատել ԱՄՆ դեսպանատունը Երևանում. Հացպանեան

238
0

amn-despanatun-yerevan

Ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչում, եթե չկա փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանեանը` անդրադառնալով այս օրերին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևին:

«Ցեղասպանոությունը ճանաչումը իրավական կատեգորիա է այստեղ, այսինքն էթնիկ միավորը, ազգը փոխհատուցում պետք է ստանա: Եթե չկա փոխհատուցում՝ ի՞նչն են ընդունում, ուզում եմ հասկանալ, գողոնը ու՞ր է, գողացածի վրա մարդը նստել է»,-ասում է Հացպանեանը:

Նա մեծ հույսեր չի կապում ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ կարծում է, որ հարցը իրավական լինելով հանդերձ, պետք է քաղաքականացնել:

«Ես առաջարկում եմ գնալ շրջապատել ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ազգովին Երեւանում շրջապատել եւ դուք տեսեք,  ո՞նց է ԱՄՆ իրար խառնվում իր հանձնաժողովներով: Իմ ասածը տեղի է ունեցել  1980-ականներին Իրանում, երբ ուսանողությունը բռնազավթել է դեսպանության շենքը, մեզ մոտ ես բռնազավթման մասին չեմ ասում, շրջապատման մասին եմ ասում: Հայաստանի ԱՄՆ դեսպանը  թող իր քմծիծաղով, թող իրենց բարոյականության արժեքներով մի հատ պատասխանեն»,-հավելում է Հացպանեանը: