տուն Քաղաքական Առաջանում են նոր ինչու և ինչպես հարցերը

Առաջանում են նոր ինչու և ինչպես հարցերը

258
0

ԱԺ-ում ավարտվեց գլխավոր դատախազի ընտրությունը։ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ է քվեարկել ընդամենը երեք պատգամավոր, և սա այն դեպքում, երբ ՀԱԿ և Ժառանգություն խմբակցությունները հայտարարել էին դեմ քվեարկելու մասին, իսկ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները՝ ազատ ռեժիմով քվեարկելու մասին։ Իհարկե՛, կասկածից վեր է, որ ՀՅԴ-ն, մանավանդ վերջին մերձեցումներից հետո, կողմ կքվեարկեր, իսկ ԲՀԿ-ի մասին երևի խոսելն անգամ ավելորդ է։ Բայց զարմանալի է, երբ ընդհանուր թվով 12 պատգամավոր ընդգրկող ՀԱԿ և Ժառանգություն խմբակցություններից դեմ են քվեարկել միայն 3 հոգի և նույնիսկ, եթե կասկածի տակ դնենք այս երկու խմբակցությունների գրագիտությունը և անվավեր քվեաթերթիկները նույնպես վերագրենք նրանց, ապա գոնե կեսը՝ 6 ձայն չենք ստանում։

Ինչ, որտեղ, երբ հարցերը կարծում եմ պարզ են, սակայն առաջանում են նոր ինչո՞ւ և ինչպե՞ս հարցերը, հուսանք՝ ոչ անպատասխան։

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here