Ուկրաինայում ստեղծվել է «Առանց պարիսպների» քաղաքացիական շարժումը, որի նպատակն է այցելել պետական նախկին ու ներկա պաշտոնյաների և տեսնել, թե ինչ պայմաններում են ապրում նրանք: Այս անգամ նրանք հյուրընկալվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Այս շրջանում տների գները տատանվում են 5-10 միլիոն դոլարի սահմաններում, իսկ վարձավճարը` 10-35 հազար դոլար է: Այս մասին հաղորդում է Segondya.ua-ն:
Սերգեյ Կապուստյանը, ով այս շարժման մասնակիցներից է, ասել է, որ նախկին վարչապետի տուն իրենք մտել են երկրորդ փորձից, քանի որ նախորդ անգամ պահակները թույլ չեն տվել դա անել` Տիմոշենկոն տանից բացակայում էր: Տիմոշենկոն ասել է, որ 10 տարի է, ինչ վարձակալում է 450 քառակուսի մետր տարածք ունեցող առանձնատունը, սակայն չի ներկայացրել այդ ապացուցող փաստաթղթեր:
Տանը կա 10 սենյակ, խոհանոցում երկու աշխատող, 3-4 հոգի պահակախումբ: