Ամերկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը հայտնի է իր հղկուն ոճով և անբասիր հմայքով: Սակայն պապարացիները նրան առանց դիմահարդարման, վարսահարդարման, մարզահագուստով և հողաթափերով են «բռնացրել» Լոս Անջելեսի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Քարդաշյանը 70 000 դոլար արժողությամբ Hermes Birkin շքեղ պայուսակ է կրել: 39-ամյա ռեալիթի շուի աստղը ոտքից գլուխ ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի մոդելավորած հագուստն ու հողաթափերն է կրել:








