տուն Սպորտ Առայժմ ոչ մի ճնշում չեմ զգում. Կլոպ

Առայժմ ոչ մի ճնշում չեմ զգում. Կլոպ

305
0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Աշխարհի ակումբային առաջնության սպասելիքներից, որը տեղի կունենա դեկտեմբերին, Քաթարում:

«Առայժմ ոչ մի ճնշում չեմ զգում: Ինձ համար սա գերազանց հնարավորություն է, չէ՞ որ նման շանս հաճախ չի տրվում: Այս մասին տեղեկացնում է armsport.amը: Հետաքրքիր և միևնույն ժամանակ ոչ հեշտ իրավիճակ է. մենք խաղալու ենք այլ մայրցամաքներ ներկայացնող թիմերի հետ, իսկ դա հաճախ չի պատահում: Այնպես որ, իհարկե, դժվար է լինելու:

Մրցաշարին պատրաստվելու ենք սովորականի պես, իսկ այնտեղ արդեն կտեսնենք՝ լավ ենք պատրաստվել արդյոք, թե վատ: Ես հազվադեպ եմ բրազիլական, արգենտինական, մեքսիկական կամ արաբական ֆուտբոլ դիտում, դրա համար էլ նրանց մասին շատ բան չգիտեմ:

Իսկապես ծանր գրաֆիկ է լինելու: Տարին դրանով չի ավարտվելու, մենք դեռ էլի խաղեր ունենք», – Կլոպի խոսքերն է մեջբերել ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: