տուն Քաղաքական Միջազգային Առա՛ջ, Իտալիա․ Բերլուսկոնին կղեկավարի նոր կուսակցությունը

Առա՛ջ, Իտալիա․ Բերլուսկոնին կղեկավարի նոր կուսակցությունը

253
0

url

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ղեկավարած «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը վերանվանման որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Կուսակցության ղեկավարությունը ուրբաթ օրը կայացած համագումարում որոշում է կայացրել դադարեցնել «Ազատության ժողովրդի» գործունեությունը «Առա՛ջ, Իտալիա»-ն վերագործարկելու համար, ինչի մասին արդեն հրապարակայնորեն հայտարարել էր Բերլուսկոնին, ով դիմել էր ազատություն սիրող և ազատության մեջ մնալ ցանկացող իտալացիներին»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ Բերլուսկոնիի, «Առա՛ջ, Իտալիա» ավելի լավ է հնչում, քան նախորդ անվանման համավումը (PDL):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here