տուն Քաղաքական Միջազգային Աջ սեկտորի կենտրոնական շտաբը շրջապատված է․ Ավակովը վերջնագիր է ներկայացրել

Աջ սեկտորի կենտրոնական շտաբը շրջապատված է․ Ավակովը վերջնագիր է ներկայացրել

62
0

DETAIL_PICTURE__57363894

Երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, որի ժամանակ վիրավորվել է երեք մարդ։ Ավելի ուշ պարզվել է, որ կրակողը «Աջ սեկտորի» ներկայացուցիչ է։

Դրանից անմիջապես հետո Ներքին զորքերի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները շրջապատել են «Դնեպր» հյուրարանոցը և վերջնագիր ներկայացրել «Աջ սեկտորին», որի կենտրոնական շտաբը գտնվում է այդ հյուրանոցում։ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ կազմակերպության անդամները մինչև առավոտ պետք է լքեն «Դնեպր» հյուրանոցը։

Ավելի ուշ «Աջ սեկտորը» հաստատել է, որ կրակողն այդ կազմակերպությունից էր, ինչպես նաև հայտարարել է, որ պատրաստ է լքել հյուրանոցը։ Ներկայում բանակցություններ են ընթանում իշխանությունների և ազգայնականների միջև։ Իշխանությունները փորձում են թույլ չտալ, որպեսզի ազգայնականները հյուրանոցից դուրս բերեն իրենց զենքերն ու զինամթերքը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ազգայնականները լքել են կենտրոնակայանը։