տուն Հասարակություն Աջափնյակի նորանշանակ ղեկավարի ուղերձը` բնակիչներին

Աջափնյակի նորանշանակ ղեկավարի ուղերձը` բնակիչներին

231
0

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Աջափնյակ վարչական շրջանի հարգելի բնակիչներ,
Սիրով ողջունում եմ Ձեզ, որպես վարչական շրջանի նորանշանակ ղեկավար։

Այսօր միասին նոր և բարդ ճանապարհ ենք սկսում և հուսով եմ այդ ճանապարհին կունենամ Ձեր աջակցությունը, կփորձենք միասին գտնել առկա խնդիրների լուծումները և հույսով եմ համատեղ ջանքերով կզարգացնենք և կծաղկեցնենք Աջափնյակ վարչական շրջանը։ 

Նշեմ, որ անելու եմ հնարավոր ամեն բան արդարացնելու բոլորի սպասումները և պատվով կկատարեմ ինձ վստահված պատասխանատու աշխատանքը»։