ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղեկացնում է, որ գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ Իջևանի տարածաշրջանում աջակցություն կտրամադրվի մոտ 1100 ընտանիքների:
«Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ:
Իջևանի տարածաշրջանում աջակցություն կտրամադրվի մոտ 1100 ընտանիքների:
Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն այլ գործարարների կողմից որի մասին հավելյալ կտեղեկացնեմ»,- գրառել է պատգամավորը: